Օգոստոս
Կաղապար:Օգոստոս2008
Օգոստոսը ամռան վերջին ամիսն է, ոսկե աշնան նախադուռը։
Մեր թվականությունից 56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարված օրացույցի բարեփոխումից հետո փետրվարը դարձավ երկրորդ ամիսը և ուներ 29 օր։ Հետագայում ամիսներից մեկը ի պատիվ Հուլիոս Կեսարի կոչվեց Հուլիս, իսկ դրան հաջորդող օգոստոս ամիսն էլ՝ հռոմեական Օգտավիանոս կայսեր պատվին, որը հետագայում ստացավ օգոստոս տիտղոսը (նշանակում է վսեմաշուք):
Բայց օգոստոսն ուներ միայն 30 օր, իւսկ հուլիսը՝ 31։ Մի բան, որ ընդգծում է Կեսարի գերազանցությունը Օգոստոս կայսեր նկատմամբ։ Որոշվեց մեկ օր վերցնել փետրվարից և ավելացնել օգոստոս ամսվա օրերի թվին։ Այսպիսով փետրվար ամսին, որը կապված էր հռոմեական չար աստծո անվան հետ, մնաց 28 օր։ Միայն նահանջ տարին է մեկ օրով ավելանում և դառնում 29 օր։
Les Très Riches Heures du duc de Berry - Aout
Պատմական Հայաստանում օգոստոսը եղել է տարվա առաջին ամիսը և կոչվել է նավասարդ։
|