|
|
Վիքիփեդիա:Խորհրդարան
Հին քննարկումները տեսնելու համար այցելեք Արխիվ
| ↓ |
Խնդրում ենք նոր թեմաները ավելացնել ներքևից։ Ավելացնել… |
[խմբագրել] Կաղապարների «արգումենտների» լեզուն
Ողջույն մասնակիցներ։ Ի՞նչ կարծիքներ կան, կաղապարների մեջ կիրարվող «արգումներների» (օր՝ name=) լեզվի վերաբերյալ։ Մեկ կողմից երբ օրինակ անգլերեն վիքիփեդիայից նյութ է թարգմանվում, հեշտ է, երբ կաղապարներում օգտագործվում են միևնույն անունները։ Մյուս կողմից, ցանկալի է, որ այն ինչ հնարավոր է լինի հայերեն՝ լինի հայերեն։ Բայց ԻՄԽՀ շատ ցանկալի է որ մի որոշման գանք ավելնորդ խառնաշփոթից խուսափելու համար։ Ես տեսնում եմ 4 տարբերակ՝
- բոլոր կաղապարները հայերեն
- բոլոր կաղապարնեը անգլերեն
- միևնույն կաղապարների 2 տեսակ, մեկը անգլերենով մեկը հայերենով, լեզվին համապատասխան անունով (infobox-country և տեղեկաքարտ-եկիր),
- մեկ կաղապարի մեջ if պայմանների օգնությամբ, թույլատրել 2 լեզվով էլ արգումենրներ։
Առաջին 2 տարբերակը կստեղծեն որոշ դժվարություն կաղապարները օգտագործոզներին, իսկ վերջին երկուսը օգտագորոծողների գործը հեշտացնելով, կբարդացնեն կաղապարների ստեղծումը և maintanence-ը։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 01:07, 20 Նոյեմբերի 2007 (UTC)
- Ողջույն, Xelgen։ Կարծում եմ որ միայն շատ հազվադեպ կաղապարներն են պահանջում անգլերեն տարբերակներ։ Մի բան է երբ կաղապարը վերցվում է այլ լեզվանի վիքիփեդիաներից, այս դեպքում կարծում եմ կարելի է բնօրինակ անվանումը վերահղել հայերեն թարգմանությանը (օրինակ՝ {{stub}} -> {{անավարտ}}), բայց բուն կաղապարի տեքստի անգլերեն լինելու մեջ անհրաժեշտություն չեմ տեսնում։ Եթե կաղապարը ունի զուգահեռ տարբերակ այլ լեզվանի վիքիփեդիաներում, ապա կարելի է դնել միջվիքի հղում կաղապարի էջում, և ցանկացողը կհասկանա թե դա ինչ կաղապար է նույնիսկ առանց հայերենին տիրապետելու։ Իսկ մասնակիցների անվանատարածքում օգտագործվող կաղապարների մեջ հավանաբար կարելի է #if-ով անգլերեն ծանուցողական տեքստ տեղադրել (օրինակ՝ {{vacation3}}), քանի որ սա կօգնի այլ լեզվանի վիքիփեդիացիաների կողմնորոշումը հայերենի մասնակիցների միջավայրում։ Այսինքն ես կողմնակից եմ «բոլոր կաղապարները հայերեն» տարբերակին, որոշ բացառություններով, որտեղ կարելի է տեղադրել անգլերեն տեքստ #if-ով։ ― Teak 13:54, 20 Նոյեմբերի 2007 (UTC)
-
- Երևիթե անհասկնալի նկարագրեցի հարցս, կամ քո պատասխանը չհասկացա։ Խոսքը գնում է, ոչ թե կաղապարների երևացող պարունկաության մասին, այլ կաղապարին ինֆորմացիան փոխանցելու համար, կիրառվող արգումներների/փոփոխականների անունների մասին։ Օրինակ ունենք «Տեղեկաքար Ընկերություն» կաղապար, ինչպես վարվենք՝
- {{Տեղեկաքարտ Ընկերություն |company_name=Apple Inc. |company_logo=[[Պատկեր:Apple-logo.png]] ... }}, թե
- {{Տեղեկաքարտ Ընկերություն |ընկերության_անվնանում=Apple Inc. |ընկերության_նշան=[[Պատկեր:Apple-logo.png]] ... }}
- --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 00:18, 24 Նոյեմբերի 2007 (UTC)
-
-
- Ահ, դրա մասին է խոսքը... ճիշտն ասած չեմ տեսնում որևէ շփոթության հնարավորություն, եթե կաղապարի էջում ընդգրկված է օգտագործման ձևը (օրինակ հենց այդ նույն {{Տեղեկաքարտ Ընկերություն }} կաղապարի էջում բերված է օգտագործման ձևը, որը նաև բացահայտում է բոլոր հնարավոր արգումենտները)։ Սակայն, կարծում եմ երբ այլ լեզվանի վիքիներից բերում ենք կաղապարներ, ապա արժի պահպանել անգլերենը (և նույնիսկ բնօրինակ կաղապարի անվանումը վերահղել հայերեն անվանմանը) և, ցանկության դեպքում, ավելացնել հայերեն տարբերակները #if–ով։ Սա անհամեմատելի հեշտացնում է այլ լեզվանի վիքիների հոդվածների հայերեն համապատասխան հոդվածների սկզբնական ձևավորումը։ Բայց ամեն դեպքում լավ կլիներ օգտագործման ձևը ընդգրկել բոլոր կաղապարների էջերում, քանի որ անգիր հիշելը թե որ կաղապարը ինչ արգումենտներ ունի անհնարին է և անտեղի։ Իսկ եթե արգումնետները թարգմանվում են (հայերեն վիքիի մասնակիցները պարտավոր չեն տիրապետել անգլերենին և հասկանալ թե ինչը ինչ է նշանակում), ինչը ցանկալի է անել #if-ով, ապա կաղապարի էջում լավ կլիներ ընդգրկել հենց թարգմանված արգումենտներով օգտարործման ձևը ({{Տեղեկաքարտ Կայք}} կաղապարը այսպիսի օրինակ է)։ ― Teak 00:43, 24 Նոյեմբերի 2007 (UTC)
[խմբագրել] Ինքնակենսագրություններ
Վերջերս հանդիպել եմ մի քանի ինքնակենսագրությունների։ Անգլերեն և ռուսերեն վիքիպեդիաներում (այլ լեզուներին չեմ տիրապետում պարզապես) դա բացահայտորեն արգելված/խիստ անցնակալի է։ Ի՞նչ դիրքորոշում/կարծիքներ կան հայկական վիքիպեդիայում այդ հարցի վերաբերյալ։
Հիմնական խնդիրները, ինքնակեսնագրության (և/կամ հեղինկաներին մոտիկ անձանց) դեպքում, դա իրար հետ փողկապակցված Չեզոք տեսակետի (Neutral point of view), Վավերացնելիության (Verifiability) և Նշանակալիության (Notability) պահանջների վատ բավարարելն է։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 01:37, 20 Նոյեմբերի 2007 (UTC)
- Կարծում եմ այս պահին սրանց կապակցությամբ ամենալավ լուծումը կլինի en:Template:COI տիպի կաղապարով պիտակումը, քանի որ չունենք կանոնակարգ սրա կապակցությամբ, և ես անձամփ դեմ եմ անգլերեն վիքիփդիայի կանոնակարգի լռությամբ ընդունմանը այստեղ (օրինակ «նշանակալիությունը» կարծում եմ գերքաղաքականացված անհեթեթություն է, որը անգլերեն վիքիփեդիայում էլ է բազում խեղաթյուրումների և կոնֆլիկտների բերել)։ Հիմա շատ զբաղված եմ, բայց մոտ օրերս կփորձեմ այս կաղապարը ստեղծել հայերեն թարգմանությամբ։ ― Teak 14:03, 20 Նոյեմբերի 2007 (UTC)
[խմբագրել] Երկիմաստություն
Ինչպե՞ս բացել երկիմաստության փարատման էջ Կիլիկիա հոդված(ներ)ի համար։ Ես ինքս չգիտեմ, թե դա ինչպես է արվում։
Առաջարկվող տարբերակներ՝
Կիլիկիա - պատմա-աշխարհագրական շրջան Փոքր Ասիայում
Կիլիկիա - հայկական պետություն
Կիլիկիա - վարչական շրջան Երևան քաղաքում
Կիլիկիա - գարեջուր
Կիլիկիա - ֆուտբոլի թիմ
Կիլիկիա - ամսագիր
Wolf 02:36, 22 Նոյեմբերի 2007 (UTC)
- Ստեղծված է ՝ Կիլիկիա (երկիմաստության փարատում)։ ― Teak 22:51, 22 Նոյեմբերի 2007 (UTC)
[խմբագրել] Նորաստեղծ հայերեն նախագիծ՝ Վիքիդարան
Ողջո՜ւյն բոլոր մասնակիցներին։ Ուրախությամբ հայտնում եմ ձեզ, որ վերջապես ստեղծվել է հայերեն Վիքիդարանը (Wikisource), որն իրենից ներկայացնում է ազատ (առանց սահմանափակող հեղինակային իրավունքների) տեքստերի գրադարան։ Հրավիրում եմ բոլորին միանալ ցանցային հայերեն գրադարանի զարգացմանը։ ― Teak 23:21, 25 Նոյեմբերի 2007 (UTC)
- Վերջապե՜ս։ :) Շնորհակալ եմ քեզ, Teak, քո համառ ջանքերի։ Շնորհավորում եմ բոլորիս հայերեն Վիքիդարանի բացման կապակցությամբ։ Եկեք համատեղ ուժերով զարգացնենք այն։ Վազգեն 23:46, 25 Նոյեմբերի 2007 (UTC)
Հետևյալ քննարկումը պատճենված է Teak մասնակցի քննարկման էջից։ Հրավիրում ենք նախագծի բոլոր մասնակիցներին իրենց կարծիքները արտահայտել՝ ընդհանուր համաձայնությալ գալու նպատակով։
Հարգելի Teak, մի առաջարկ նույնպես ունեմ: Օրացույցի մեջ կարելի է վերանվանել ծնունդներ, մահեր խորագրերը այս օրը ծնվել են և այս օրը մահացել են, քանի որ ծնունդ և մահ բառերը հոգնակի թիվ չունեն և գուցե Վիքիի բանասեր այցելուներին այնքան էլ դուր չի գա և, պարզապես այդպես ճիշտ չէ: Jack 14:46, 4 Դեկտեմբերի 2007 (UTC)
- Սրա համար երևի պետք է բոտ գրել, որը ավտովատ կերպով կվերանվանի այդ բառերը բոլոր օրացույցի էջերում։ Սահակ 18:20, 4 Դեկտեմբերի 2007 (UTC)
- Ողջույն Jack, Սահակ։ Սա ավելի խորը հարց է քան միայն օրերի էջերում ձևափոխումը։ Այսպիսի բաժիններ կան նաև տարիների էջերում, օրինակ՝ 1970։ Նույն գրառումները կան նաև բազմաթիվ կատեգարիաներում, օր. Կատեգորիա:1970 մահեր։ Այս պատճառով առաջարկում եմ փոխարինել «ծնունդներ»-ը «ծնվածներ» բառով, «մահեր»-ն էլ «մահացածներ» բառով։ Այս դեպքում բոլոր տեղերում էլ նույն գրելաձևը պատշաճ կլինի, թե՛ օրերի էջերում, թե՛ տարիների, և թե՛ կատեգորիաներում՝ Կատեգորիա:1970 ծնվածներ (կամ կարելի է նույնիսկ վերջինը փոխել 1970-ին ծնվածներ տարբերակի)։ Կտեղափոխեմ այս քննարկումը խորհրդարան, ու համաձայնության դեպքում բոտի օգնությամբ կկատարեմ փոփոխությունները։ ― Teak 19:39, 4 Դեկտեմբերի 2007 (UTC)
[խմբագրել] Հայեր սպանված Ռուսաստանում
Կարծում եք արժի թարգմանել այս հոդվածը՞ en:List_of_Armenians_murdered_in_Russia--VartanM 05:47, 13 Դեկտեմբերի 2007 (UTC)
- Բարև Վարդան, կարծում եմ en:Anti-Armenianism հոդվածի թարգմանությունը ավելի օգտակար կլինի։ Սակայն, եթե նյութը ներկայացված է հանրագիտարանային ոճով (և վավերացնող աղբյուրներ են քաղվածվում), ապա կամայական նյութ կարելի է տեղադրել այստեղ։ ― Teak 15:28, 13 Դեկտեմբերի 2007 (UTC)
- Բարեւ Teak, Այո համամիտ եմ, կարծում եմ ավելի լավ կլինի քարգմանել Հակա-Հայկական հոդվածը և ընդգրկել այդ ամենը սույն հոդվածի մեչ: --VartanM 02:21, 14 Դեկտեմբերի 2007 (UTC)
[խմբագրել] Translation request
Hi! I wonder if somebody might be willing to translate into Armenian the brief article Mount Imeon related to Armenian historiography? Apologies for not communicating in Armenian. Best, Apcbg 15:18, 11 Հունվարի 2008 (UTC)
[խմբագրել] Translation request, khintrem :)
Greetings! I wonder if somebody might be willing to translate into Armenian a very brief version of this article in English for the Armenian wikipedia? Apologies for my “broken” English and for not being able to write this message in Armenian. Thank you so much for any advice or help you could offer :) Shnorhakalutyun, Մառեա 19:00, 24 Հունվարի 2008 (UTC)
[խմբագրել] BetaWiki update
- Currently 81.64% of the MediaWiki messages and 10.00% of the messages of the extensions used by the Wikimedia Foundation projects have been localised. Please help us help your language by localising at Betawiki. Thanks, GerardM 22:32, 11 Մարտի 2008 (UTC)
- Currently 78.88% of the MediaWiki messages and 12.43% of the messages of the extensions used by the Wikimedia Foundation projects have been localised. Please help us help your language by localising at Betawiki. This is the recent localisation activity for your language. Thanks, GerardM 11:14, 12 Ապրիլի 2008 (UTC)
- Currently 71.80% of the MediaWiki messages and 7.44% of the messages of the extensions used by the Wikimedia Foundation projects have been localised. Please help us help your language by localising at Betawiki. This is the recent localisation activity for your language. Thanks, GerardM 11:20, 2 Հուլիսի 2008 (UTC)
[խմբագրել] Մատնահարել, թե թխկացնել
Ողջույն բոլորին, ես մի քանի րոպե է ինչ գրանցվել եմ,բայց արդեն նեղվում եմ այստեղ գործածվող լեզվի անհարմարությունից: Դեռեւս 2002-ին հաստատված ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագրում [1] նշվում էին
II. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԻ ԼԻԱԾԱՎԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՀ Գերագույն խորհրդի 1993 թ. մարտի 30-ի "Լեզվի մասին" ՀՀ օրենքի
կիրարկման կարգի մասին" ՆՀ-0774-1 որոշման "ե" կետով պահանջվում է. "Մինչեւ
1994 թ. հունվարի 1-ը ապահովել ... հայերեն ստեղնաշարով գրամեքենաների,
հեռագրական սարքերի, հայերեն ստեղնաշարով համակարգիչների արտադրությունը կամ
ներմուծումը ... համակարգիչների` հայերեն ծրագրային փաթեթներով
հանդերձավորումը":
Բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսական գերակայությունների
դիտարկելու տեսակետից հատուկ նշանակություն է ձեռք բերում համակարգչային
տեխնոլոգիաների ազգային համակարգչի ձեւավորումը` որպես աշխարհի տեղեկատվական
համացանցում հայերենի գոյատեւման պայման:
ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Հայալեզու համակարգչային ծրագրերի եւ տեղեկատվական տվյալների
համընդհանուր շտեմարանի բացակայությունը հայերենը դուրս է մղում
համակարգչային ներքին եւ արտաքին հաղորդակցման հարաճուն ընթացքից:
2. Համակարգչային գործող տառատեսակների ճնշող մեծամասնությունը չի
համապատասխանում հայոց տառաստեղծման պատմամշակութային ավանդույթին եւ
համակարգչային տեխնոլոգիական արդի հնարավորություններին:
3. Չկան հայերեն համակարգչային ուսումնական ծրագրեր:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հայերեն տեղեկատվական համակարգչային շտեմարանների ստեղծման
աշխատանքների համակարգում:
2. Համակարգչային միջազգային ծրագրերի հայերեն թարգմանություն ու
ներդրում ներքին եւ արտաքին ցանցերում:
3. Համակարգչային ինքնաշխատ ուսումնական գործընթացի համար նախատեսված
հայերեն ծրագրերի ստեղծում:
4. Օտար լեզուներից հայերեն եւ հակադարձ թարգմանիչ ծրագրերի ստեղծում:
5. Համակարգչային տառատեսակների չափորոշման սկզբունքների մշակում:
6. Այբբենարաններում միասնական ձեռագիր տառատեսակների չափորոշիչ ստեղծում
եւ ներդրում:
7. Հայերեն համակարգչային հանրագիտարանների, խաղերի ու մուլտիպլիկացիայի ստեղծում:
Ոնց որ տեղից մի քիչ շարժվել ենք ու որոշ արդյունքներ ունենք, բայց միասնական, բոլորի կողմից ընդունվող եւ հաստատված լեզվի հարցն այդպես էլ օդում կախված մնաց: Հասարակ Click-ը մինչեւ հիմա շատ տարբեր ձեւերով են թարգմանում: Օրինակ, "անգլերեն-հայերեն համակարգչային եզրերի բառարանում" Խաչիկ Գրիգորյանն առաջարկվում է կտացնել,իսկ Douple-Click կրկնակտոց, հետեւաբար բայն էլ կլինի` կրկնակտացնել: Այստեղ, եթե չեմ սխալվում կարդացի ձեռնահարել, կա նաեւ` թխկացնել, թխթխկացնել տարբերակը... Առաջարկում եմ, իսկապես մի քիչ համատեղ աշխատենք եւ թեթեւացնենք, ավելի կիրառական, հասկանալի եւ աշխատող դարձնենք գոնե այս միջավայրի լեզուն: —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Armen oh (քննարկում • ներդրում) 12:49, 18 Հունիսի 2008 (UTC).
- Ողջույն Արմեն։ Նախ և առաջ բարի գալուստ հայերեն Վիկիպեդիա (թե՞ Վիքիփեդիա)։ Դուք մի բավականին սուր և հին հարց էք բարձրացնում, անկասկած ավելի հին քան համակարգիչը կամ համացանցը։ Այստեղ խոսքը հիմնականում վերաբերում է նոր հասկացություններ արտահայտող բառերի անհրաժեշտությանը։ Իմ կարծիքը հետևյալն է։ Պետք է գիտակցել, որ նման խնդիրը միշտ չէ միանգամից լուծվում, այն պահանջում է որոշակի ընթացք (երբեմն բավակին երկար)։ Շատ փոխառություններ կամ «նորաթուխ» բառեր հաճախ սկզբում խորթ են հնչում, եթե նրանք դիմանում են ժամանակի փորձությանը, դառնում են լեզվի հարազատ մասնիկը։ Այնպիսի բառեր, ինչպիսիք են հեծանիվը, վառարանը, վերարկուն, ժամանակին այդպիսի խորթ բառեր են եղել (տե՛ս Վահան Տերյան, «Հայ գրականության գալիք օրը»)։ Սակայն ընդունելի տարբերակ կարող է լինել նաև օտար բառի ինտեգրումը (օր. «կլիկ անել»)։ Բոլոր դեպքերում ինձ համար անընդունելի է, երբ հատուկ անունը, հասկացությունը կամ եզրը, եթե այն բարդ տեխնիկական անվանում չէ, առանց տառադարձության է օգտագործվում հայերենի մեջ (օր. The Beatles) --Վաչագան 16:59, 18 Հունիսի 2008 (UTC)
-
- Ողջո՛ւյն Արմեն և Վաչագան։ Հարցը իսկապես բավականին բարդ է և չունի դյուրին լուծում ինչպես ցույց տվեց փորձը։ Ամեն դեպքում տերմինները կարելի է քննարկել այստեղ. միգուցե և որոշ եզրերի մասին հնարավոր լինի գալ համընդհանուր համաձայնության։ Որոշ եզրեր ես նաև փորձ էի արել հավաքել իմ անձնական էջերից մեկում՝ այստեղ։ Հրավիրում եմ օգտվել այս ցանկից և համալրել այն ձեր առաջարկներով։ Նաև չեմ կարծում թե նույն առարկայի երկու տարբեր եզրերի օգտագործումը աշխարհի վերջն է. եթե երկուսն էլ լայն կիրառում ունեն և հասկանալի են օգտվողների համար, ապա ինչո՞ւմ է հարցը։ Սակայն եթե օրինակ հանդիպում եք «թխկացնել» տիպի եզրերին, կարծում եմ իմաստ ունի սրանք անհապաղ փոխարինել ավելի լայն տարածում գտած «կտացնել» կամ «մատնահարել» եզրերով։ Որպես եզրերի հայերեն տարբերակների սկզբնաղբյուր կարելի նաև օգտագործել Open Source Armenia-յի անգլերեն-հայերեն գլոսսարիումը և բառարանը [2]։ ― Teak 21:29, 18 Հունիսի 2008 (UTC)
- Համաձայն եմ, ժամանակը կորոշի լավագույն տարբերակը։ Կան բառեր էլ, որոնք մեկից ավել տարբերակներով են գործածելի մնում, ինչպես սոցիոլոգիա և հասարակագիտություն, ինտերնետ և համացանց և այլն։ --Վաչագան 04:38, 19 Հունիսի 2008 (UTC)
Ինչ կասեք....Ենթադրում եմ, որ ծանոթ եք Microsoft Windows գործավար համակարգի եւ Office ծրագրային փաթեթի հայացման ծրագրին, նաեւ երեւի շատերդ ունեք ձեռքի տակ Խաչիկ Գրիգորյանի "Աբգլերեն-Հայերեն համակարգչային եզրերի բառարանը"-ը:Ուրեմն խնդիրը նրանում է, որ ասենք Գագիկն առաջարկում է file-ն անվանել` նշոց, իսկ Մայքրոսոֆթի համար աշխատող թիմն առաջարկում է նիշք կամ ուղղակի`ֆայլ, ես կարծում եմ, որ երրորդ տարբերակը միշտ ամենահեշտ լուծումն է, իսկ առաջինն ու երկրորդն ուղղակի դատապարտված են չապրել... Ձեր փաստարկները ճիշտ են` մարդիկ կվերցնեն ժամանակի ընթացքում լավագույն տարբերակները եւ միշտ էլ նոր բառերը դժվարությամբ են մտնում լեզվի մեջ, բայց... եթե մարդկանց գլխանց առաջարկում ես դժվարամարս բաներ, հազար տարի էլ անցնի դրան չեն վարժվի եւ չեն գործածի:Լրիվ համաձայն եմ, որ Վիքիպեդիան կարող է հավակնել դառնալ լեզվական նորամուծությունների յուրատեսակ արարնոց կամ ստեղծագործարան եւ առաջարկում եմ ձեւավորել թիմ, որ կամբողջացնի գոնե այս տիրույթում առկա բառաբազան: Հայկական Վիքին հզորացման շատ ավելի մեծ հնարավորություններ կունենա, եթե այստեղի լեզուն լինի առավել գրավիչ ու մատչելի օգտագործողների համար: —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Armen oh (քննարկում • ներդրում) 11:28, 20 Հունիսի 2008 (UTC).
- Թիմ ստեղծելու միտքը իհարկե լավն է, բայց այ ինչքանով կհաջողվի այն ստեղծել և կատարել ձեր առաջարկած գործը՝ լրիվ ուրիշ հարց է։ Ամեն դեպքում կոչ եմ ձեզ անում զբաղվել այդ հարցով (թմի ստեղծման և բառային բազայի ամբողջացման)։ Ես ինքս չէմ կարծում որ սա առաջնային խնդիր է, և այն հաստատ վիքիփեդիայի նպատակների ցանկից դուրս է։ Սակայն վիքին կարող է ծառայել որպես օգտակար հենահարթակ այպիսի գործում, մինչդեռ Վիքիբառարանը կարող է ավելի պատշաճ միջավայր լինել։ ― Teak 19:47, 20 Հունիսի 2008 (UTC)
|