Վիեննա
Վիեննան (գերմաներեն՝ Wien) Ավստրիայի մայրաքաղաքն է։ Գտնվում է Դանուբի ափին, Ալպերի Վիեննական անտառ լեռնազանգվածի ստորոտին: Տրանսպորտային խոշոր հանգույց, գետային նավահանգիստ, միջազգային օդանավակայան (Շվախտ): Մեքենաշինության, նավթավերամշակման, քիմիական, տեքստիլ սննդի արդյունաբերական կենտրոն: Հանդիսանում է միջազգային բազմաթիվ կազմակերպությունների նստավայր, ինչպես նաև միջազգային հանդիպումների, բանակցությունների վայր:
[խմբագրել] Անվանման վարկածներ
Մ.թ.ա. IV դարում այժմյան Վիեննա-ի տեղում կելտական ցեղերը հիմնել են մի գյուղակ և այն անվանել Վինդոբոնա, որը նրա առաջին բնակիչների լեզվով նշանակել է «սպիտակ դաշտ»: Մ.թ. I դարից այն եղել է հռոմեական ճամբար նույն Vindobona անունով: Այս անվանումը ժամանակի ընթացքում հնչյունափոխությունների հետևանքով դարձել է Վիեննա (գերմ. Wien):
Եվրոպական երկրների մայրաքաղաքներ
|