Շվեդիայի Թագավորություն (շվդ. Konungariket Sverige) — պետություն Հյուսիսային Եվրոպայում, Սկանդինավյան թերակղզում: Եվրամիության անդամ պետություն է 1995թ. հունվարի 1-ից եւ երկիր է, որը ստորագրել է Շենգենյան համաձայնագիրը: ՆԱՏՕ անդամ երկիր չի համարվում: Երկրի անունը ծագում է սկանդինավյան svear-rige-ից: Մայրաքաղաքն է Սթոքհոլմը: 449 964 քառ. կմ² տարածքի շնորհիվ Շվեդիան երրորդ տեղն է զբաղեցնում Արեւմտյան Եվրոպայում եւ հինգերրորդը Եվրոպայում ընդհանրապես: